ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն
ԹԵԺ ԳԻԾ +374 10 23 36 86
Ներքին հիվանդությունների կլինիկա
 
 

 

2013 թվականի մարտ ամսից թերապևտիկ, էնդոկրինոլոգիական և նյարդաբանական բաժինների միավորման արդյունքում ձևավորվել է ներքին հիվանդությունների կլինիկան, որը իր մեջ ներառում է նեղ մասնագիտական ծառայությունները` էնդոկրինոլոգիա, նյարդաբանական, ընդհանուր թերապիա (թոքաբանական, գաստրոէնտերոլոգիական, ռևմատոլոգիական և սրտաբանական նեղ մասնագիտական ուղղություններով):


Ներքին հիվանդությունների կլինիկան ղեկավարում է հանրապետության մեջ մեծ հեղինակություն ունեցող բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԲԱԳ և ՌԴ ակադեմիաների ակադեմիկոս, բժշկական «Մխիթար Հերացու» անվան համալսարանի հիմնադիրներից մեկը` Էդուարդ Նազարեթյանը, ոv շուրջ 40 տարի դասավանդում է բժիշկներին և պատրաստել է հանրապետության տարբեր կլինիկաներում աշխատող մասնագետների մի քանի սերունդ:

 

Էնդոկրինոլոգիական ծառայությունում ընդգրկված են հանրապետության լավագույն փորձառու մասնագետները` ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով օգնություն են ցուցաբերում ամենաբարդ պաթոլոգիաների դեպքում:


Նյարդաբանական ծառայությունն իրականացնում է հետինսուլտային, ինչպես նաև նյարդային ծանր պաթոլոգիաների լիարժեք բուժում: Հագեցված է դեղորայքով:


Թերապևտիկ ծառայությունում աշխատում են բազմաթիվ տարիների փորձ ունեցող թերապևտներ, գաստրոէնտերոլոգներ, թոքաբաններ, որոնց աշխատանքի շնորհիվ բարելավվում է բազմաթիվ ծանր հիվանդների վիճակը: Իրականացվում է նաև ամբուլատոր հսկողություն և բուժում:

 

 Էնդոկրինոլոգիական ծառայություն
 
Նյարդաբանական ծառայություն
 
Թերապևտիկ ծառայություն
 
   
 
Գնացուցակ
Մեր մասնագետները
Էդուարդ Նազարեթյան Էդուարդ Նազարեթյան
Մասնագիտությունը թերապևտ
Գիտական աստիճան
բ.գ.դ.
Կոչում պրոֆեսոր
Պաշտոն

Ներքին հիվանդությունների կլինիկաի ղեկավար

հեռախոս +374 10 28 37 07;+374 91 43 51 34
Մանրամասն
Ռուդոլֆ Շահգելդյան Ռուդոլֆ Շահգելդյան
Մասնագիտությունը էնդոկրինոլոգ
Գիտական աստիճան
բ.գ.թ.
Պաշտոն Էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար
Հեռախոս +374 10 28 26 45; +374 91 42 61 25
Մանրամասն
Լիլիթ Խաչատրյան Լիլիթ Խաչատրյան
Մասնագիտություն թերապևտ
Գիտական աստիճան
բ.գ.թ.
Կոչում դոցենտ
Պաշտոն թերապևտիկ ծառայության ղեկավար
Հեռախոս +374 10 28 38 59; +374 91 47 37 92
Մանրամասն
Մարինա Տատինցյան Մարինա Տատինցյան
Մասնագիտությունը նյարդաբան
Պաշտոն Նյարդաբանական ծառայության ղեկավար
Հեռախոս +374 91 50 91 09
Մանրամասն