ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն
ԹԵԺ ԳԻԾ +374 10 23 36 86
Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոն
 Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոն
 

 

Ուրոլոգիական բաժանմունքը հիմնադրվել է 2004թ. ապրիլին` նախկինում ուրոլոգիական ծառայության հիման վրա: Բաժանմունքում ախտորոշվում, հետազոտվում և բուժվում են ուրոլոգիական բոլոր հիվանդությունները. իրականացվում են տարբեր գործիքային հետազոտություններ, կատարվում են բաց վիրահատություններ: Բաժանմունքը հագեցած է նոր սերնդի բարձր տեխնոլոգիայով, ինչը թույլ է տալիս համընթաց քայլել եվրոպական առաջատար ուրոլոգիական կենտրոնների հետ: Բաժանմունքում իրականացվող ծառայությունները հանապատասխանում են եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի մշակած չափանիշներին:


25 տարի շարունակ կենտրոնում կատարվում է միզապարկի ուռուցքի հեռացում և միզապարկի վերականգնում. հեռացված օրգանը փոխարինելով աղիներից ստեղծած օրգանով և վիրահատության արդյունքում ամբողջովին վերականգնելով միզարձակությունը: Եթե նախկինում վիրահատությունը բերում էր հաշմանդամության, ապա այժմ նորագույն տեխնոլոգիաների և մասնագիտական բարձր հմտությունների շնորհիվ հնարավոր է դարձել պացիենտի առողջության լիովին վերականգնումը:


Բաժանմունքի բժշկական անձնակազմը պարբերաբար վերապատրաստվում է եվրոպական բարձրակարգ ուրոլոգիական կլինիկաներում: Բաժանմունքի մասնագետները պարբերաբար մասնակցում են եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի տարեկան գիտաժողովներին:

 

 
   
 

 

Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոն Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոն
Գնացուցակ
Մեր մասնագետները
Աշոտ Ծատուրյան Աշոտ Ծատուրյան
Մասնագիտությունը ուրոլոգ
Կոչում
պրոֆեսոր
Պաշտոն Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնի  ղեկավար
Հեռախոս +374 10 28 38 61; +374 94 42 36 19
Մանրամասն