ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն
ԹԵԺ ԳԻԾ +374 10 23 36 86
Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունք
 

 

Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց  բարեխիղճ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում շուրջօրյա վիրահատական բուժում կազմակերպել  ամենատարբեր ախտահարումների կապակցությամբ, ինպես նաև ապահովել բարձրակարգ հետվիրահատական ինտենսիվ և վերականգնողական բուժում: Բաժանմունքի անձնակազմը իրականացնում է հետևյալ վիրահատական միջամտությունները՝

Որովայնի խոռոչի շտապ և անհետաձգելի ընդհանուր վիրաբուժական բոլոր միջամտությունները՝ ինչպես ապենդէկտոմիա, խոլեցիստեկտոմիա, ստամոքսի և 12 մատնյա աղու խոցային հիվանդության և (ստամոքսի մասնահատումներ, գաստրէկտոմիա):


Լյարդի աբսցեսի, էխինոկոկի հիվանդությունների, ենթաստամոքսային գեղձի  հիվանդությունների վիրահատական բուժում:


Ճողվածքահատումներ աճուկային ազդրային, վենտրալ, հետվիրահատական բոլոր ճողվածքների դեպքում որովայնի պատերի ամբողջականության վերականգնումով, այդ թվում նաև ալլոտրանսպլանտանտի կիրառմամբ տեղային և ընդհանուր անզգայացմամբ:


Պրոկտոլոգիական հիվանդությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժում ողջ ծավալով տեղային և ընդհանուր անզգայացմամբ:


Իրականացվում են կոլոպրոկտոլոգիական լիարժեք ծավալի վիրահատություններ, այդ թվում նաև հաստ և ուղիղ աղու  համակցված մասնահատումներ, վերականգնողական վիրահատություններ աղիների և շեքի շրջանում:


Իրականացվում են նախկինում վիրահատված կերակրափողի, ստամոքսի, հաստ աղու վերականգնողական վիրահատություններ:


Շաքարախտային ոտնաթաթի վերականգնողական բուժում միջազգային չափորոշիչների և ուղեցույցների կիրառմամբ:

 

  1. Վահանաձև գեղձի վիրահատական բուժում:
  2. Ամբուլատոր վիրահատություններ ընդլայնված ծավալով:

Վիրահատությունները իրականացվում են ինչպես դասական մոտեցմամբ, այնպես էլ գերժամանակակից էնդովիդեոլապարասկոպիկ մեթոդով:

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Արամ Ակունց Արամ Ակունց
Մասնագիտությունը ուռուցքաբան-վիրաբույժ
Պաշտոն Վիրաբուժական բաժանմունքի վարիչ
Մանրամասն