ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն
ԹԵԺ ԳԻԾ +374 10 23 36 86
Գինեկոլոգիական բաժանմունք
 
 

 

Գինեկոլոգիական բաժանմունքում աշխատում են բարձրորակ և փորձառու մասնագետներ, բժշկական գիտությունների թեկնածուներ, հմուտ և բարեհամբույր միջին և կրտսեր բուժանձնակազմ:


Մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են տարբեր, այդ թվում նաև օտարերկրյա առաջատար կլինիկաներում (ՌԴ, Ֆրանսիա, Վրաստան), իրենց աշխատանքի մեջ կիրառում են ժամանակակից և առաջադեմ բուժական մեթոդներ:

 

 

 

Բաժանմունքում կատարվում են ախտորոշիչ հետազոտություններ ամբողջական ծավալով.

 

    ինֆեկցիաների հայտնաբերում,
    արգանդի պարանոցի և խոռոչի լորձաթաղանթների պաթոլոգիաների հայտնաբերում,
    անպտղության պատճառների հայտնաբերում:

 

Բաժանմունքում իրականացվում են թե՛ կոնսերվատիվ, թե՛ վիրահատական բուժում, այդ թվում.

 

    բորբոքային հիվանդությունների,
    դաշտանային ցիկլի տարբեր խանգարումների,
    արգանդի պարանոցի ֆոնային հիվանդությունների բուժում,
    ձվարանի ֆունկցիայի վերականգնում:

 

Բաժանմունքի բարձրակարգ մասնագետները կատարում են հետևյալ վիրահատական միջամտությունները.

 

    արգանդի հեռացում տարբեր պաթոլոգիաների կապակցությամբ,
    արգանդի միոմատոզ հանգույցների հեռացում՝ պահպանելով ծննդաբերական ֆունկցիան,
    արգանդի զարգացման դեֆեկտների վերացում,
    արգանդի վզիկի մասնահատում նախաուռուցքային հիվանդությունների դեպքում,
    վիրահատություններ ամբողջական ծավալով ձվարանների և արգանդափողերի վրա,
    վիրահատություններ արգանդի, հեշտոցի պատերի, մեզապարկի իջեցումների ժամանակ, արգանդի արտանկումների (ինչպես նաև վիրահատական միջամտություններից հետո),
    շեքի հետծննդաբերական պատռվածքների վերականգնում,
    արտաքին սեռական օրգանների կիստաների և թարախակույտերի հեռացում:

 

 

 

 

Կատարվում է նաև անպտղության բուժում կոնսերվատիվ և վիրահատական միջամտությունների միջոցով:


Վիրաբուժական միջամտությունները կատարվում են որովայնահատման, հեշտոցային, կամ լապարասկոպիկ մեթոդներով:


Բաժանմունքում հատուկ ուշադրություն է դարձվում հիվանդների հետ աշխատանքի հոգեբանական բաղադրիչի վրա: Հիվանդը ստանում է իրեն հուզող հարցերի կատարյալ պատասխանները, թե՛ իր հիվանդության, թե՛ արդիական բոլոր բուժման եղանակների վերաբերյալ:

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Հրաչյա Ավետյան Հրաչյա Ավետյան
Մասնագիտությունը մանկաբարձ-գինեկոլոգ
Գիտական աստիճան
բ.գ.թ.
Պաշտոն

Գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ

Հեռախոս +374 91 55 89 82
Մանրամասն