ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն
ԹԵԺ ԳԻԾ +374 10 23 36 86
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
 
 

 

Բաժինը ստեղծվել է  1997 թվականին: 2004 թվականից ղեկավարում է օրթոպեդ-վնասվածքաբան Կարեն Մարտիրոսյանը: Մինչև այդ բաժնում տեղակայվել է տրավմայի և օրթոպեդիայի ամբիոնը: 2004 թվականից սկսած Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում կատարվել են բոլոր տեսակի ժամանակակից օրթոպեդիայի վիրահատություններ:

 

Բաժնում աշխատում են  6 բժիշկներ, ովքեր մասնագիտական վերապատրաստում են անցել   արտասահմանում: Բաժանմունքը չի զբաղվում  ուռուցքաբանությամբ, որը բացի վիրահատությունից ենթադրում է նաև այլ բուժում, ինչը հատուկ հիվանդանոցային պայմաններ է պահանջում:

 

Բաժանմունքում չկա նաև մանկաբուժական ծառայություն: Բաժնում հետազոտվում և բուժվում են ցանկացած տեսակի կենցաղային, սպորտային և ռազմական տրավմաներ` կախված հենաշարժական ապարատի հետ, ժամանակակից մեթոդներով վիրահատություն` փակ, կիսափակ, արհեստական հոդերի տեղադրում: Տարեկան կատարվում է 200-250 վիրահատություն:

 

Կոնսուլտացիոն և ամբուլատոր պայմաններով սպասարկվում են  1000-1500 հիվանդներ: Տարեկան 3-5 անգամ բաժնի բժիշկները մասնակցում են միջազգային գիտաժողովների, անդամակցում են եվրոպական գրեթե բոլոր ասոցիացիաներին: Բաժնի բոլոր բժիշկները ներգրավված են  նաև Հայաստանի օրթոպեդների ասոցիացիայում:



 

 

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք  
Գնացուցակ
Մեր մասնագետները
Կարեն Մարտիրոսյան Կարեն Մարտիրոսյան
Մասնագիտությունը օրթոպեդ-վնասվածքաբան
Պաշտոն Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ
Հեռախոս +374 10 24 97 44; +374 91 90 01 66
Մանրամասն