ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն
ԹԵԺ ԳԻԾ +374 10 23 36 86
Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

 
 
 
 
 
 
 

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում 1982թվականից գործում է դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը: Տարիների ընթացքում բաժանմունքը ղեկավարել են մի շարք անվանի բժիշկներ՝ Գ.Հ. Վարդանյանը, Ռ.Ա. Զախարյանը, Ն.Կ. Մեսրոպյանը, Խ.Ա. Բադալյանը, Գ.Վ. Զալյանը:


1988 թվականին բաժանմունքը զգալի աշխատանքներ է կատարել աղետալի երկրաշարժից տուժածներին բուժ օգնություն կազմակերպելով, ինչպես նաև 1992-1994թթ. Ղարաբաղյան շարժման ժամանակ վիրավորվածներին:

 
Ներկայումս բաժանմունքը ղեկավարում է բ.գ.դ. պրոֆեսոր, ԵՊԲՀ ՀՇԿ դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Յու.Մ. Պողոսյանը:

 

Բաժանմունքում աշխատում են արհեստավարժ դիմածնոտային վիրաբույժներ և բանիմաց բուժքույրեր: Քույրական գործը 1982 թվաանից մինչ օրս կազմակերպում է բաժանմունքի ավագ բուժ քույր՝ Լ.Մ. Վարդանյանը:

 

 

Բաժանմունքում կատարվում են դիմածնոտային շրջանի տարբեր նոզոլոգիաներով բարդ վիրահատություններ՝ բորբոքային հիվանդություններ, վնասվածքներ, նորագոյացություններ, տարաբնույթ դեֆեկտների և ձևախախտումների շտկումներ, ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ ոսկրապլաստիկ նյութերի, մետաղական կոնստրուկցիաների և իմպլանտատների կիրառմամբ:

 

Բաժանմունքում կատարվում են նաև ակտիվ գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքներ, որն արտացոլվում է բազմաթիվ հոդվածների, ուսումնական և մեթոդական ձեռնարկների տեսքով: 

 

Բաժանմունքի բարձրակարգ մասնագետների աշխատանքի և բարեկարգ պայմանների շնորհիվ հիվանդների բուժսպասարկումը իրականացվում է բարձր մակարդակով:
 
 
 
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Յուրի Պողոսյան Յուրի Պողոսյան
Մասնագիտությունը վիրաբույժ.դիմածնոտային
Կոչում
պրոֆեսոր
Պաշտոն

Դիմա-ծնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ

Հեռախոս +374 55 45 80 58
Մանրամասն