ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն
ԹԵԺ ԳԻԾ +374 10 23 36 86

ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն. Ընդունարան
 
 
 

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 2003թ. նախկին «8-րդ բուժմիավորում ՓԲԸ» բազայի վրա։ «8-րդ բուժ միավորումը» համարվում էր «Զեյթուն» թաղամասի առաջին առողջապահական հիմնարկը։

 

Տարիների ընթացքում կառուցվեցին նոր մասնաշենքեր, բացվեցին նոր բաժանմունքներ և կաբինետներ, որոնք պարբերաբար հագեցվում են ժամանակակից սարքավորումներով և գործիքներով ։

 

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն. Ընդունարան

 

Ներկայումս «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում գործում են 15 բաժանմունքներ 187 մահճակալներով, այդ թվում` ընդհանուր թերապիայի` 15 մահճակալով, էնդոկրինոլոգիայի` 10, նյարդաբանության`10, ընդհանուր վիւաբուժության և պրոկտոլոգիայի` 30 մահճակալով, գինեկոլոգիայի՝10,դիմա-ծնոտային վիրաբուժության 15 մահճակալ, պլաստիկ-վերականգնողական և միկրովիրաբուժության` 15 մահճակալ, քիթ-կոկորդ-ականջաբանության` 5, ուռոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը` 15 մահճակալով, ակնաբուժության մեծահասակների և մանկական 4 բաժանմունքներ ` 40 մահճակալ ընդհանուր թվով։ Գործում են նաև ակնաբուժական ախտորոշիչ և ցածր տեսողության բաժանմունքները, ինչպես նաև անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքը 12 մահճակալով։ Ներկայումս հիվանդանոցում բացվել է անոթային վիրաբուժության բաժանմունք 10 մահճակալով։


Հիվանդանոցում գործում են կլինիկական ,բիոքիմիական և մանրեաբանական լաբորատորիաները, ֆունկցիոնալ - ախտորոշիչ և ճառագայթային հետազոտությունների բաժանմունքը, որտեղ կատարվում են ռենտգենոլոգիական, գերձայնային էնդոսկոպիկ, էլեկտրասրտագրական և այլ հետազոտություններ։ 2012-14թ. ընկերության ակնաբուժական կլինիկան հագեցվեց նոր` համակարգչային ախտորոշիչ սարքավորումներով, ակնաբուժական լազերային, սարքով, վիտրէքտոմով, ինչը հնարավորություն է ընձեռում բարելավել աչքի հիվանդությունների առավել արագ ախտորոշումը և իրականացնել հիվանդների նպատակային և որակյալ բուժումը։

 
 

 

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն. վիրահատարան
 
 
 

Բացի այդ հիվանդանոցում գործում է նաև ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի ծառայությունը` թերապևտիկ, վիրաբուժական և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի կաբինետներով։


Հիվանդների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ինչպես պետական պատվերի շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով։


«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը հանդիսանում է Երևանի Պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ուսանողների ուսուցման կլինիկական բազա։


Բժշկական կենտրոնում աշխատում են 116 բժիշկներ, 154 միջին ու 65 կրտսեր բուժ.անձնակազմ։ Բժշկական կենտրոնում աշխատում են բանիմաց և որակյալ բժիշկ-մասնագետներ, Կենտրոնի աշխատողներից 5-ը` բժշկական գիտությունների դոկտորներ են, 10-ը` բժշկական գիտության թեկնածուներ։

 

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն. Միկրո և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք

 

Առանձնակի ուշադրություն է դարձվում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի բժշկական և բուժքույրական կադրերի մասնագիտական գիտելիքների և որակավորման բարձրացմանը։


Բժշկական կադրերի մասնագիտական բարձր մակարդակի, բժշկական վարվելակերպի նորմերի պահպանման, բուժման մակարդակի արդյունավետության շնորհիվ 2010թ. համեմատ 1,5 անգամ ավելացել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի հիվանդանոցի բաժանմունքներում բուժվել ցանկացող հիվանդների թիվը։


Հիվանդանոցի տնօրենն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Հայկի Պետրոսյանը։