ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն
ԹԵԺ ԳԻԾ +374 10 23 36 86
Լաբորատորիա

 

Քանաքեռ-Զեյթուն_Լաբորատորիա Քանաքեռ-Զեյթուն_Լաբորատորիա Քանաքեռ-Զեյթուն_Լաբորատորիա

 

 

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի լաբորատորիան ընդգրկում է կլինիկական, բիոքիմիական, սերոլոգիական և բակտերիոլոգիական լաբորատորիաները, որտեղ աշխատում են միջինը 20 տարվա ստաժ ունեցող, լիցենզավորված և մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներ և հմուտ միջին բուժանձնակազմ:


Կլինիկական լաբորատորիան հագեցված է նորագույն, հզոր անալիզատորով, որով կատարվում է արյան ընդհանուր հետազոտություն՝ բարձր որակով (24 պարամետր):


Կատարվում է նաև կենսաբանական հումքի (մեզ, խորխ, կղանք, սպերմա և այլն) կլինիկական հետազոտություն:


Բիոքիմիական լաբորատորիայում կատարվում են գրեթե բոլոր խիստ անհրաժեշտ բիոքիմիական հետազոտությունները (անալիզատորների միջոցով), կատարվում է նաև արյան միկրոէլեմենտների, կոագուլոգրամմայի, ռևմոֆակտորների որոշում:


Սերոլոգիական լաբորատորայում կատարվում են արյան խմբային պատկանելիության հետազոտությունները, հեպատիտների (A.B.C.) հայտնաբերումը և որոշ սերոլոգիական հետազոտություններ (բրուցելյոզ, RPR և այլն):

 

Մանրէաբանական լաբորատորիայում կատարվում են կենսաբանական հումքի, արտադրությունների (աչքի, վերքի և այլն), քերուկների (մաշկի, եղունգի և այլն) մանրէաբանական հետազոտություններ, արյան ստերիլության որոշում: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև զգայունության որոշում:

 

 

Գնացուցակ