ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն
ԹԵԺ ԳԻԾ +374 10 23 36 86
Ճառագայթային և ֆունկցիոնալ-գործիքային ախտորոշման բաժանմունք
 
 

 

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի Ճառագայթային և Ֆունկցիոնալ գործիքային ախտորոշիչ բաժանմունքը հագեցած է նորագույն ռենտգեն, սոնոգրաֆիկ, գաստրոսկոպիկ, ԷՍԳ սարքավորումներով:


Բաժանմունքի բոլոր բժիշկները և միջին բուժանձնակազմն անցել են վերապատրաստում և ունեն բարձր որակավորում:


Ռենտգեն կաբինետի մասնագետներն աշխատում են «APOLLO» իտալական սարքավորումով և կատարում են բազմաբնույթ հետազոտություններ, ինչպիսիք են՝ իրիդոսկոպիա, սալպինգոգրաֆիա, ներերակային էքսկրետոր ուրոգրաֆիա, ակնագնդի և արցունքատար ուղղիների ռենտգենոգրաֆիա, ֆիստոլոգրաֆիա և այլն:


Գերձայնային հետազոտության կաբինետներում բարձրակարգ մասնագետներն աշխատում են «SAMSUNG» MEDISON, ALOKA, MEDISON SONOACE նորագույն սարքավորումներով և կատարում են որովայնի, վահանաձև գեղձի, մաշկային գոյացությունների, ներհեշտոցային, տրանսռեկտալ հետազոտություններ՝ բիոպսիայի հնարավորությունով:


ԷՍԳ հետազոտությունը կատարվում է «PAGE WRITER XLI» 12 ալիքային սարքավորումով:

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Հասմիկ Մարգարյան Հասմիկ Մարգարյան
Մասնագիտությունը ռադիոլոգ
Պաշտոն

Ճառագայթային և ֆունկցիոնալ գործիքային ախտորոշման բաժանմունքի վարիչ

Հեռախոս +374 10 28 50 22;+374 99 90 01 55
Մանրամասն