ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն
ԹԵԺ ԳԻԾ +374 10 23 36 86
Ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի ծառայություն
 Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի ծառայություն
 

 

Ստոմատոլոգիական կլինիկայում աշխատում են փորձառու մասնագետներ, ովքեր տիրապետում են բուժման ժամանակակից մեթոդներին: Մեզ մոտ հաճախորդներին ցուցաբերում են անհատական մոտեցում:

 

Կլինիկան ունի մի շարք առավելություններ.

 

    պրոֆեսիոնալ, նեղ մասնագիտացված անձնակազմ,
    առանձնացված ստորաբաժանումներ, այդ թվում` արդի ստոմատոլոգիայի, բուժական և պրոթեզավորման բաժամունքներ, վիրաբուժական, պարոդոնտոլոգիական, իմպլանտոլոգիայի, օրթոդոնտիայի,
    բուժական, ախտորոշիչ և ախտահանող արդիական սարքավորումներով ու գործիքներով հագեցվածություն, նորագույն նյութերի, տեխնոլոգիաների կիրառում,
    մանրեազերծման ժամանակակից համակարգ,
    հիվանդների սպասարկման լավագույն պայմաններ:

 

Ծառայություններ

 

Ստոմատոլոգիական կենտրոնում աշխատում են բոլոր մասնագիտությունների ստոմատոլոգներ` թերապևտներ, վիրաբույժներ, օրթոպեդներ, իմպլանտոլոգներ և պարադոնտոլոգներ:

 

Այսպիսով, ստանալով լրիվ պատկերացում բերանի խորոչի վերաբերյալ` բժիշկը կառաջարկի ամբողջական բուժում, որը ներառում է.

 

    անմիջական պատճառների վերացում,
    որոշ հնարավոր տարբերակներ` բերանի խորոչի առողջացման համար,
    թերապևտիկ ստոմատոլոգիա` կարիեսի և նրա բարդությունների բուժում,
   

վիրաբուժական ստոմատոլոգիա` ատամի հեռացում` ցանկացած բարդության, այլ վիրաբուժական միջամտություններ:


Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի ծառայություն Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի ծառայություն

 

Իմպլանտոլոգիա՝ ներոսկրային իմպլանտացիա:

 

Կատարվում է բարձր որակի իմպլանտատներով, իմպլանտացիայի հակացուցումները հասցված են նվազագույնի: Կատարվում է անմիջապես և հետագա պրոթեզավորումով.

 

    օրթոդոնտիկ ստոմատոլոգիա. ատամների, ատամնաշարերի և կծվածքի ուղղում (առանց տարիքային սահմանափակումների),
       
    օրթոպեդիկ ստոմատոլոգիա. պրոթեզավորում շարժական (թիթեղային, սիլիկոնային բյուգելային) և անշարժ (մետաղական, մետաղկերամիկական, մետաղպլաստմասսայե, ցիրկոն-կերամիկական) ատամնապրոթեզներով,
       
    պարադոնտոլոգիա. լնդերի և լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, ատամնաքարերի և ատամնանստվածքների հեռացում, ատամների սպիտակեցում,
       
    գեղագիտական ստոմատոլոգիա. ատամնապսակների գեղագիտական վերականգնում
       
    էնդոդոնտիա. անանցանելի և ծռված ատամնախողովակների բուժում
       
    ախտորոշիչ ստոմատոլոգիա. ռենտգեն նկարահանում, ներբերանային տեսախցիկով ախտորոշում:

Նշված բոլոր միջամտությունները ցուցումների դեպքում հնարավոր է իրականացնել նաև ընդհանուր անզգայացմամբ և սեդացիա մոնիթորինգով ռեանիմատոլոգի հսկողության տակ:

 

Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի ծառայություն Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի ծառայություն

 

 

Գնացուցակ