ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն
ԹԵԺ ԳԻԾ +374 10 23 36 86
Անոթային վիրաբուժության բաժանմունք

2014 թվականի սեպտեմբերի 1-ից  Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում գործում է Անոթային վիրաբուժության բաժանմունքը:
Բաժանմունքում հետազոտվում են երակային պաթոլոգիաները: Մասնավորապես, մեծ տարածում ունի երակների վարիկոզ լայնացումը, որը բաժանմունքում վիրահատվում է եզակի մեթոդով` միկրոկտրվածքների միջոցով: Վիրահատվում են նաև ցանկացած տեղակայման ներզարկերակային պաթոլոգիաներով հիվանդները: Կա նաև հիվանդների խումբ, ովքեր բուժվում են դեղորայքով՝ վիրահատական շրջանակից դուրս: Այս հիվանդների զգալի մասը շաքարային դիաբետ ունեցողներն են: Այս դեպքում մենք գործ ենք ունենում ոչ թե միկրոանոթների, այլ բավականին մեծ տրամաչափի ախտահարված անոթների հետ:


Բաժանմունքում արդեն կատարվել են 30-ից ավելի վիրահատություններ, ընդ որում հետվիրահատական շրջանը, շնորհիվ միջամտությունների բացառիկ մեթոդի, բավականին կարճատև է:  


Կարևոր է նաև այն հանգամանքը, որ բոլոր ծառայությունները կենտրոնացված են մեկ շենքում. քանի որ հիվանդությունները համակարգային բնույթ ունեն, շատ կարևոր է բազմաօջախ վիրահատությունների ճիշտ պլանավորումը, որը ենթադրում է մի քանի բաժանմունքների ու ծառայությունների համատեղ աշխատանք, ինչն առանց որևէ խնդրի կազմակերպվում է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում:
Բաժանմունքի բոլոր աշխատակիցներն անդամակցում են Եվրոպական անգեոլոգների ասոցիացիային, մասնակցում են կազմակերպվող միջազգային կոնֆերանսներին ու հանդիպում-քննարկումներին:  Բուժման գործընթացում, նախևառաջ, միջազգային ընդունված ուղեցույցների վրա են հիմնվում:


Բաժանմունքում աշխատում են 3 բժիշկ. 2-ը բժշկական գիտությունների թեկնածու են:


Չնայած բաժանմունքի վիրահատարանը հագեցած է վերջին սերնդի անեսթեզիոլոգիական սարքով, այստեղ հիմնական շեշտը դրվում է առաջատար մասնագետների պրոֆեսիոնալ ու սրտացավ մոտեցման վրա: Բաժանմունքի բժիշկները ի զորու են կատարել բոլոր այն վիրահատությունները, որոնք այսօրվա դրությամբ կատարվում են ո՛չ միայն մեր հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս:

Գնացուցակ